ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում տեղի ունեցած կուրիոզ միջադեպը սոցիալական ցանցերում դարձել է վիրուսային․ ականատեսները բջջային հեռախոսով նկարահանել են հսկայական կազմվածքով տղամարդու ձերբակալությունը, որը վերածվել է խայտառակ իրավիճակի։
Կադրերում երևում է, թե ինչպես մի քանի ոստիկաններ փորձում են ենթարկել հսկայական մի մարդու՝ կեղտոտ խճճված մազերով և խիտ մորուքով, տեղական եկեղեցիներից մեկի մոտ։ Քաշքշուկի ամենաթեժ պահին տարօրինակ կասկածյալի տաբատը ներքնազգեստի հետ միասին ամբողջությամբ իջել է՝ նրան գոտկատեղից ներքև թողնելով ամբողջովին մերկ, գրում է NYP-ը։
Այն պահին, երբ տեսանյութի հեղինակները մեքենայով անցնում էին կողքով, կիսամերկ հսկան կանգնած էր՝ հենված պարեկային մեքենային, մինչ կին ոստիկանն իր դեմ կիրառել է էլեկտրաշոկեր։
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Քլարքսբերգ քաղաքում (Մոնտգոմերի շրջան), որը գտնվում է Վաշինգտոնից հյուսիս-արևմուտք։ Այս պահին շրջանի ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և խոստացել է պաշտոնական մեկնաբանություններ տալ ավելի ուշ։ Տեսանյութն ինքնին առայժմ անկախ հաստատում չի ստացել։
X հարթակի օգտատերերն անմիջապես ձերբակալությունը վերածել են մեմի՝ զանգվածաբար համեմատելով խոշոր, մորուքավոր կասկածյալին Հագրիդի՝ «Հարի Փոթերի» տիեզերքի հայտնի հսկայի հետ։
Մյուս օգտատերերն էլ սկսել են բառախաղեր անել՝ խաղարկելով կուլտային ֆրանշիզայի մասերի վերնագրերը․ «Հարի Փոթերի ո՞ր մասն է սա։ Մենք ենթադրում ենք, որ սա “Հարի Փոթերը և Ասսկաբանի կալանավորը” է (բառախաղ՝ Prisoner of Azkaban / Ass-kaban)», — հեգնել է մեկ այլ բլոգեր։
Source: https://news.am/hy/news/1040540