Ռուսաստանը չի պատրաստվում վճարել Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ արված քայլերի հետևանքների համար։ Այդ մասին ՊՄՏՀ-ի շրջանակներում ՏԱՍՍ-ի հարցին պատասխանելով՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Լիովին օրինաչափ է այն հարցը, թե ուր է գնում Հայաստանը և ում հետ է կերտելու իր քաղաքական ու պետական ապագան։ Սակայն մենք հաստատ մտադիր չենք ԵԱՏՄ անդամակցությունից Հայաստանի ստացած անժխտելի արտոնությունների հաշվին ֆինանսավորել նրա շարժը դեպի Եվրոպական միություն»,- ընդգծել է փոխնախարարը։

Source: https://news.am/hy/news/1040816