Ժամը 17.00-ի դրությամբ հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 48,92 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 1 մլն 224 հազար 957 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը։

Նշենք, որ 2021-ի դեկտեմբերին կայացած ԱԺ մարտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը 38,52 տոկոս է կազմել:

Ստորեւ ներկայացնում ենք մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.

Արագածոտնի մարզ – 57 999 ընտրող (51,13 տոկոս)

Արարատի մարզ – 106 622 ընտրող (48,43 տոկոս)

Արմավիրի մարզ – 101 408 ընտրող (44,8 տոկոս)

Գեղարքունիքի մարզ – 83 348 ընտրող (46,86 ընտրող)

Լոռու մարզ – 106 161 ընտրող (49.77 տոկոս)

Կոտայքի մարզ – 122 692 ընտրող (51,01 տոկոս)

Շիրակի մարզ – 96 077 ընտրող (46,23 տոկոս)

Սյունիքի մարզ – 59 215 ընտրող (55,36 տոկոս)

Վայոց Ձորի մարզ – 24 171 ընտրող (54,15 տոկոս)

Տավուշի մարզ – 55 096 ընտրող (53,27 տոկոս)

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

Source: https://news.am/hy/news/1041736