Հունիսի 11-ին՝ ժամը 09։44-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում պատնեշ է փլուզվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը (մոտ 40մ)․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Հետագա աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Source: https://news.am/hy/news/1042829