ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման ընթացքը, տնտեսական համագործակցության խորացման և ապրանքաշրջանառության ավելացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանն ուղղված ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկան։ Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված փոխգործակցությանը՝ որպես ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս»,- ասվում է հաղորդագրությունում:
Source: https://news.am/hy/news/1040356
World
Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։