Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի նախագահներին և պատվիրակությունների ղեկավարներին ներկայացվել է առաջատար տեխնոլոգիական ու թվային լուծումների ցուցահանդեսը, ինչպես նաև «Alem.ai» արհեստական բանականության միջազգային կենտրոնի հնարավորությունները, հայտնում է Kazinform-ը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:
Բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են արհեստական բանականության թանգարանի ցուցադրությանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների տաղավարներին:
Ղազախական կողմը ներկայացրել է թվայնացման և արհեստական բանականության ոլորտում իր առանցքային նախաձեռնությունները։ Մասնավորապես՝ Astana Smart City-ն, Alem GPT-ն, Smart Data Finance-ն, Smart Cargo+Keden-ը և այլն։
Source: https://news.am/hy/news/1039236
Business
Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ երկրների ղեկավարների հետ այցելել է Աստանայում ընթացող արհեստական բանականության ցուցահանդես
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Business նորությունները Telegram-ում
Հետևիր Business թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։