Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 2-ից մինչև հունիսի 7-ը երկրի դեմ Իսրայելի շարունակվող հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 3613 մարդ, ևս 11 072-ը վիրավորվել են, հաղորդում է Al Jazeera-ն։
Իսրայելը կիրակի օրը, առանց նախազգուշացման, հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ Վաշինգտոնում հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մի քանի օր անց և հակառակ Լիբանանի մայրաքաղաքին հարվածներ չհասցնելու ԱՄՆ-ի խնդրանքին։
«Հեզբոլլահ» շարժման դաշնակից Իրանը նախազգուշացրել էր, որ Բեյրութի վրա հարձակումը կհանգեցնի Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի վերսկսմանը։
Source: https://news.am/hy/news/1041743