Հայաստանում իշխող «ՔՊ» կուսակցությունը հունիսի 5-ին հանրահավաք է անցկացնում Երևանի Հանրապետության հրապարակում։

Սպասվում է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը գլխավորում է կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը կկայանա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։

Հանրահավաքն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարված նիստի պայմաններում, որը գումարվելու է «Հանրապետություն» կուսակցության դիմումի հիման վրա՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։

Source: https://news.am/hy/news/1041275