Իրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել Միացյալ Նահանգների հետ, սակայն վերջին իրադարձությունները խորացնում են անվստահությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Այս իրադարձություններն անշուշտ խորացնում են անվստահությունը։ Մենք արդեն իսկ հաղորդագրություններ ենք փոխանակում ամերիկյան կողմի հետ ծայրաստիճան մեծ կասկածամտության մթնոլորտում։ Այն, ինչ տեղի ունեցավ վերջին 24 ժամվա ընթացքում, միայն էլ ավելի կվատթարացնի դիվանագիտական գործընթացում ստեղծված այս անբարենպաստ իրավիճակը»,- ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է նա։

Հունիսի 7-ի երեկոյան Իրանը հրթիռակոծել է հրեական պետության հյուսիսային շրջանները։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ բոլոր հրթիռները խոցվել են։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավելի վաղ՝ կիրակի օրը, Իսրայելը հարված էր հասցրել Բեյրութի արվարձանում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտին։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ այդ հարձակումը պատասխան էր «Հեզբոլլահի» կողմից հրեական պետության հյուսիսային շրջանների հրթիռակոծություններին։ Ի պատասխան իրանական հարվածների՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին։

Source: https://news.am/hy/news/1041950