2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու կարևորագույն ընտրություններ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի վաղվա օրվա, պետականության ամրապնդման, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և ազգային արժեհամակարգի պահպանման համար։ Այս մասին հայտարարել է Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն. այն պատասխանատվության, արժանապատվության և ապագայի ընտրություն է։
Ուստի կոչ եմ անում բարձր քաղաքացիական գիտակցությամբ մասնակցել ընտրություններին՝ ձեր ձայնը ծառայեցնելով հզոր, անվտանգ և բարեկեցիկ հայրենիքի կառուցմանը՝ անկախ և բացառապես օրենքի գերակայությամբ, միայն ժողովրդին ծառայող դատական համակարգի ստեղծման տեսլականով:
Համոզված եմ, որ Աստծո օգնությամբ միասին կարող ենք կառուցել ուժեղ և բարգավաճ Հայաստան»։
Source: https://news.am/hy/news/1038726
Armenia
Հունիսի 7-ին ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի վաղվա օրվա համար. Ալեքսանդր Ազարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։