Մոլորակի բնակչության քառասուն տոկոսը երբեմն կամ հաճախ խուսափում է լուրեր կարդալուց։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ռեկորդային ցուցանիշ է, որը հիմնված է Reuters Institute թվային լուրերի վերաբերյալ 2025 թվականի զեկույցի վրա։ Այս մասին հայտնել է Medical Xpress ամսագիրը։
Այս երևույթն ստացել է «լրատվական հոգնածություն» անվանումը։ Հոգեբանների կարծիքով՝ այն ամենևին էլ ծուլության կամ քաղաքացիական անտարբերության նշան չէ, այլ ուղեղի օրինաչափ արձագանքն է այն տեղեկատվական միջավայրին, որին մարդն էվոլյուցիոն առումով հարմարված չէ։ Այս մեխանիզմի հիմքում ընկած է «բացասականի կանխակալությունը». մարդու ուղեղը ձևավորվել է այնպիսի պայմաններում, երբ գիշատչի կողմից սպառնացող վտանգն անտեսելը նշանակում էր մահ, ուստի այն այսօր էլ անհամաչափ մեծ ուշադրություն է դարձնում բացասական ազդակներին՝ դրանք ընկալելով ավելի արագ և հիշելով ավելի երկար, քան դրականները։
Ավելի քան 105 հազար իրական լրատվական վերնագրերի և դրանց գրեթե 6 միլիոն դիտումների վերլուծությունը հաստատել է՝ վերնագրում յուրաքանչյուր հավելյալ բացասական բառ բարձրացնում էր նյութի քլիքների հավանականությունը, մինչդեռ դրական բառերն ունենում են հակառակ ազդեցությունը։ Արդյունքում մեդիադաշտը հեղեղվում է այնպիսի բովանդակությամբ, որը ֆիզիոլոգիական սթրեսային պատասխան է առաջացնում դեռևս այն պահից առաջ, երբ մարդը կհասցնի գնահատել՝ արդյո՞ք այդ լուրն անձամբ իրեն վերաբերում է, թե՞ ոչ։
Source: https://news.am/hy/news/1038823
World
Հոգեբանները բացատրել են, թե ինչու են մարդիկ զանգվածաբար հրաժարվում նորություններ կարդալուց
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։