Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպական միությունը շարժվում է պատմական անկման ուղով՝ այն համեմատելով ուշ Հռոմեական կայսրության հետ։
«ԵՄ-ն այժմ, հավանաբար, նույն ճանապարհին է, ինչ Հռոմեական կայսրությունը վերջում», — ասել է նա՝ քննադատելով Բրյուսելի տնտեսական քաղաքականությունն ու ապածխածնայնացման կուրսը, որն, ըստ նրա, «եվրոպական տնտեսությունը տանում է դեպի անդունդ»։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախապատրաստվելու ֆոնին նա անդրադարձել է նաև պաշտպանական ծախսերի թեմային։ Բաբիշը նշել է, որ Չեխիան, ամենայն հավանականությամբ, այս տարի չի կատարի ՀՆԱ-ի 2%-ի թիրախային ցուցանիշը. «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, բայց, հավանաբար, չենք հասնի 2 տոկոսի», — խոստովանել է նա։
Միևնույն ժամանակ Բաբիշը հայտարարել է, որ երկիրը ձևականորեն շարժվում է դաշինքի նոր նպատակների ուղղությամբ. «Չեխիան պարտավորվել է մինչև 2035 թվականը հասնել ՀՆԱ-ի 3,5%-ին», — հավելել է վարչապետը՝ միաժամանակ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի քիչ կենտրոնանա տոկոսային ցուցանիշների և ավելի շատ՝ իրական ռազմական հնարավորությունների վրա։
Դաշինքի ներսում սպասվում է լարված քննարկում պաշտպանական բեռի բաշխման և ռազմական ծախսերի մակարդակի շուրջ, հատկապես ԱՄՆ-ի ճնշման ֆոնին՝ գագաթնաժողովից առաջ։
Source: https://news.am/hy/news/1039738
World
«Հռոմեական կայսրության ուղին». Չեխիայի վարչապետը Եվրոպային պատմական անկում է կանխագուշակել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։