Հայաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում համատեղ աշխատանքի՝ արհեստական բանականության զարգացման ուղղությամբ, հայտարարել է հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա՝ Երևանը կարևոր քայլ է համարում ԵԱՏՄ երկրներում արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման գործում միության շրջանակում արհեստական բանականության պատասխանատու զարգացման մասին համատեղ հայտարարության ընդունումը:
Նա հավելել է, որ փաստաթուղթն ամրագրում է տեխնոլոգիաների էթիկայի, անվտանգության և թափանցիկության ընդհանուր սկզբունքները՝ համագործակցությունն ուղղորդելով դեպի միության երկրների քաղաքացիների և տնտեսությունների իրական կարիքները:
«Համոզված եմ, որ արհեստական բանականության զարգացման նկատմամբ պատասխանատու և նորարարական մոտեցումը մեր երկրներին հնարավորություն կտա ձևավորել կայուն, անվտանգ և մրցունակ ապագա: Հայաստանը պատրաստ է առարկայական երկխոսության և համատեղ գործնական աշխատանքի՝ այս ուղղությամբ բոլոր համատեղ նախաձեռնությունների իրականացման համար»,- Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Գրիգորյանը:
Եվրասիական տնտեսական համաժողովն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաքում մայիսի 28-29-ը։ Դրան մասնակցում է գրեթե 3 հազար մարդ 44 երկրից, դրանց թվում՝ ԱՄՆ-ից։ Համաժողովում քննարկվում են թվայնացմանը, տնտեսական զարգացմանը և նոր տեխնոլոգիաներին նվիրված հարցեր։ 2026 թվականին միջոցառումն անցկացվում է Ղազախստանի նախագահության ներքո։
Source: https://news.am/hy/news/1039231
Armenia
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի՝ արհեստական բանականության զարգացման ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։