Հայաստանի թանգարանների աշխատակիցները կամավոր ատեստավորման արդյունքներով կկարողանան հավելավճար ստանալ։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին կայացած Կառավարության նիստում։
Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հուլիսից նախատեսվում է թանգարանային աշխատողների միջին աշխատավարձի 57% աճ։ Այսինքն՝ խոսքը ամսական մոտ 200 հազար դրամի մասին է։
Այսպիսով, նրանցից շատերը կկարողանան օգտվել նաև առողջության համապարփակ ապահովագրությունից, որն այս տարի հասանելի է ամսական առնվազն 200 հազար դրամ եկամուտ ունեցող անձանց համար։
Նախարարն ընդգծել է, որ վերջին 5 տարում թանգարանների հաճախելիությունն աճել է 40%-ով, իսկ 2025 թվականին այցելուների ընդհանուր թիվը կազմել է 1 միլիոն 353 հազար՝ չհաշված «Թանգարանների գիշեր» անվճար ակցիայի շուրջ 200 հազար մասնակիցներին։
Այս ամենն էականորեն մեծացրել է թանգարանների սեփական եկամուտները։ Եթե 2022 թվականին դրանք կազմում էին 770 միլիոն դրամ, ապա 2025-ին հասել են 1 միլիարդ 63 միլիոն դրամի (մոտ 2,9 միլիոն դոլար)։ Միևնույն ժամանակ, թանգարանների ընդհանուր ֆինանսավորման մեջ սեփական եկամուտների մասնաբաժինը 26%-ից բարձրացել է 38%-ի։
Գերատեսչությունում վստահ են, որ աշխատակիցների լրացուցիչ խրախուսումը կօգնի է՛լ ավելի բարելավել այս ցուցանիշները։
Source: https://news.am/hy/news/1038732
Armenia
Հայաստանի թանգարանների աշխատակիցներն ատեստավորման արդյունքներով կկարողանան հավելավճար ստանալ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։