Հայ ապրանք արտադրողներին չեն սպասում եվրոպական շուկաներում, այնտեղ նրանց անմիջապես կխեղդեն, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերը։
Պեսկովի բնորոշմամբ՝ Հայաստանի զարգացման բարձր տեմպերն ապահովված են ԵԱՏՄ-ի շնորհիվ։ Երևանը՝ հանձին Միության երկրների, ունի իր ապրանքների իրացման շուկան։
«Հայաստանի գյուղատնտեսական ապրանքներին սպասո՞ւմ են արդյոք եվրոպական շուկաներում։ Պատասխանը միանշանակ է՝ չեն սպասում։ Հայկական հանքային ջրերին և այլն սպասո՞ւմ են։ Ոչ։ Այնտեղ Evian-ը նրանց անմիջապես կխեղդի։ Ակնկալո՞ւմ են արդյոք բելգիացի ադամանդագործները թանկարժեք քարեր Հայաստանից։ Չեն ակնկալում։ Նրանք ունեն լոբբիստական հսկայական կարողություններ՝ Հայաստանից եկող արտադրողին խեղդելու համար։ Նրանք հենց դա էլ կանեն։ Դա շուկա է, այն անողոք է»,- ասել է Պեսկովը «Вести» լրատվական ծառայությանը։
Source: https://news.am/hy/news/1038884
Armenia
Հայ արտադրողներին չեն սպասում եվրոպական շուկաներում, այնտեղ նրանց անմիջապես կխեղդեն. Պեսկով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։