«Հանրապետություն» կուսակցությունն այսօր՝ հունիսի 5–ին, դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։
Դիմումը ԿԸՀ ներկայացրեցին «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, փաստաբան Տիգրան Եգորյանը։
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ է արել այդ հարցով դիմել ԿԸՀ։
Source: https://news.am/hy/news/1041222