Հանրապետության տարբեր մարզերից շարունակում են հրապարակվել ընտրությունների նախնական արդյունքները։ Մի շարք գյուղերում հրապարակվել են քվեարկության արդյունքները:
Արտանիշում հաղթել է «Բարգավաճ Հայաստան»-ը
Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում առավելագույն թվով ձայներ ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 98 քվե։
Երկրորդ տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 91 ձայնով։ «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 47, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 39 ձայն։
Կոտայքի մարզի Զովք գյուղում առավելագույն աջակցությունը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 291 ձայնով։
Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 214 ձայնով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 40, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 15 ձայն։
Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում առաջին տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 221 ձայնով։
Երկրորդ արդյունքը գրանցել է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 181 ձայնով։ «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 48, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 ձայն։
Գեղարդում առավել շատ ձայներ է ստացել «Ուժեղ Հայաստան»-ը
Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում ընտրողների մեծամասնությունը նախընտրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, որը ստացել է 80 ձայն։
Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 51 ձայնով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 48 ձայն։ «Հայաստան» դաշինքը հավաքել է 12 ձայն։
Դեբեդավանում հաղթանակ է տարել «Ուժեղ Հայաստան»-ը
Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում արձանագրվել է ամենամրցակցային արդյունքներից մեկը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 149 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 143 ձայն։
Երկու առաջատար քաղաքական ուժերի միջև տարբերությունը կազմել է ընդամենը 6 ձայն։
«Հայաստան» դաշինքը ստացել է 41, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 3 ձայն։
Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում առավելագույն թվով ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 319 քվե։
Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան»-ը՝ 86 ձայնով, իսկ երրորդը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 43 ձայնով։
«Հայաստան» դաշինքը ստացել է 14, իսկ «Միասնության թևեր» կուսակցությունը՝ 5 ձայն։
Շիրակի մարզի Ազատան գյուղի 32/1 ընտրատեղամասում ամենաբարձր արդյունքը գրանցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 704 ձայն։
Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ 211 ձայնով։
«Բարգավաճ Հայաստան»-ը ստացել է 43, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 34 ձայն։
Source: https://news.am/hy/news/1041839