Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X սոցցանցում հայտարարել է, որ Իրանի հակառակորդները հավատարիմ չեն հրադադարին և չեն հավատում երկխոսությանը, այլ փոխարենը գործում են ուժի միջոցով, ներառյալ ծովային շրջափակումը և Լիբանանի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտումը։
Ըստ նրա, նման գործողությունները ցույց են տալիս. «նրանք հասկանում են միայն ուժի լեզուն»։
Ղալիբաֆը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ ծովային շրջափակումը և ԱՄՆ-ի կողմից Իսրայելին տրված «կանաչ լույսը» «տարածաշրջանում ամերիկյան և իսրայելական բազաներն ու օբյեկտները վերածում են օրինական թիրախների»։
«Մեր զինված ուժերի ձեռքը, ինչպես միշտ, բաց է մնում», — հավելել է նա։
Source: https://news.am/hy/news/1041803