Քարոզարշավի ընթացքում մի զազրելի խոսույթ է ներմուծվել ձեր և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից. Այն քաղաքացիենրը, որոնք ձեզ քննադատում են և ծառայել են բանակում, ասում եք՝ ինչո՞ւ չեք զոհվել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, տոնական զորահանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց լրագրողներից մեկը։
«Նույն քաղաքացիները հետաքրքրվում են, թե ինչու դուք չեք զոհվել, Սուրեն Պապիկյանը չի զոհվել, ինչու ՔՊ խմբակցության որևէ պատգամավոր չի զոհվել, օրինակ, ինչո՞ւ չի ծառայել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին, Սասուն Միքայելյանն ինչո՞ւ չի զոհվել։ Այս խոսույթը որքանով է ընկալելի նև ընդունելի»,–ասաց լրագրողը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարանալ՝ նշելով, որ իր խոսքը վերաբերում էր «Ղարաբաղի փսևդոէլիտային և նրանց հարակից շրջանակներին», թեև ակնհայտ է, որ ի սկզբանե նա այդ արտահայտությունը հասցեագրել էր բոլոր արցախցիներին։
«Դա ճիշտ խոսույթ է, որովհետեւ նրանք քիչ չի, որ բառիս բուն իմաստով փախել են՝ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, հիմա էլ եկել են, ուզում են Հայաստանի ժողովրդին կրկին ներքաշեն պատերազմի մեջ։ Այո, և ես ասել եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, փսևդոէլիտային արմատախիլ եմ անելու Հայաստանի Հանրապետությունում։ Այո, այդ մարդիկ պետք է պարզաբանեն, հասուն տղամարդիկ, որ այսօր եկել են Հայաստանում ինչ-որ բաներ են պատմում, իրենք որտե՞ղ են եղել, իրենք բացի փախնելուց, ուրիշ ինչո՞վ են զբաղվել։ Ոչ մի բանով, և այդ խոսույթը վերաբերում է ոչ թե նրանց, որ կարող էին զոհվել և չեն զոհվել, այլ նրանց, ովքեր ընտրել են, որ իրենք պետք է ոչ մի պարագայում չզոհվեն։
Ես էլի ասում եմ, որ իմ որդու մոտ, խրամատում իր հետ ծառայակիցները զոհվել են։ Իմ ընտանիքը եղել է Ղարաբաղում, և դա դարձել է շատ քննարկումների առարկա։ Այդ Ղարաբաղի պսևդոէլիտաները, որ ամեն անգամ փախել են ու եկել են էլի Հայաստան ու ուզում են ներքաշեն կոնֆլիկտի մեջ, այո, իրենք պիտի պարզաբանեն։
Այդ թվում Ղարաբաղի ժողովրդին են պատանդի կարգավիճակում շարունակել պահել։ Եվ ես երեկ էլ ասեցի, որ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում պահելը ունեցել է մի նպատակ՝ Հայաստանի պետականությունը ծնկի բերելը»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 18–ին Երևանում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել նրան, Փաշինյանն էլ հունից դուրս էր եկել և վիրավորական արտահայտություններ արել Օսիպյանի հասցեին։
«Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ»,–ասել էր Փաշինյանը։
Օսիպյանը նույն օրը ձերբակալվել էր խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Իսկ այսօր արդեն նա կալանավորվել է երկու ամսով։
Հատկանշական է, որ Արթուր Օսիպյանը հայտնի է նրանով, որ Արցախում միշտ պայքարել է Արցախի իշխանությունների դեմ և մեծ ցանկության դեպքում անգամ նրան չի կարելի կոչել «փսևդոէլիտա»։
Այ տականք ինչի ես կենդանի, գնայիր զոհվեիր, ռադդ քաշի համաբալի մեկը. Փաշինյանը սկսեց վիրավորել
Source: https://news.am/hy/news/1039091
Armenia
«Ես փսևդոէլիտաներին եմ ասել՝ գնայիք զոհվեիք». Փաշինյանը փորձում է սրբագրել իրեն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։