Երևանի Հանրապետության հրապարակում ավարտվել է Առաջին Հանրապետության օրվան նվիրված զինվորական շքերթը։

Միջոցառումը եզրափակվել է Պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտի և համահավաք նվագախմբի տպավորիչ ցուցադրական ելույթով։ Շքերթի ընթացքում հրապարակով հանդիսավոր քայլերթով են անցել զինվորական ստորաբաժանումներն ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները, ինչպես նաև ցուցադրվել են հայրենական և արտասահմանյան արտադրության զինտեխնիկաները։

Շքերթի ավարտից հետո ռազմական տեխնիկա է տեղակայվել հրապարակին հարող Տիգրան Մեծի պողոտայում։ Այն այնտեղ կմնա մինչև կեսգիշեր, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մոտիկից ծանոթանալու ցուցանմուշներին։

Source: https://news.am/hy/news/1039062