Երևանի համար ավելի լավ կլինի սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ են արդյոք մնալ ԵԱՏՄ-ում։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայաստանի համար, հնարավոր է, ավելի լավ կլինի սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ են արդյոք մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ ցանկանում են միանալ Եվրոպական միությանը», — գործակալությանն ասել է Օվերչուկը։

Source: https://news.am/hy/news/1040779