Եվրագոտում գործազրկության մակարդակն ապրիլին պահպանվել է 6,3%-ի սահմաններում (մնալով նույնը, ինչ մարտին)։ Այս մասին հայտնել է Եվրոպական միության վիճակագրական ծառայությունը։
Ըստ գերատեսչության տվյալների՝ Եվրամիությունում նույնպես գործազրկության ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 6%: Եվրաստատը հստակեցնում է, որ ապրիլին Միության 27 երկրներում հաշվառված է եղել շուրջ 13,238 միլիոն գործազուրկ, որոնցից 11,075 միլիոնը բաժին է ընկնում եվրագոտուն։ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ԵՄ-ում գործազուրկների թիվը նվազել է 137 հազարով, իսկ եվրագոտում՝ 84 հազարով։
Գործազրկության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ֆինլանդիայում (10,6%), Իսպանիայում (10,3%) և Հունաստանում (9,5%), իսկ ամենացածրը՝ Բուլղարիայում (2,8%), Լեհաստանում (3,0%) և Չեխիայում (3,1%):
Source: https://news.am/hy/news/1039970
World
ԵՄ-ում գործազուրկների թիվը մոտեցել է 13 միլիոնի․ Եվրաստատ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։