Մայիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Երեմ Մ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Բ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Source: https://news.am/hy/news/1039899