Դեպի Հատիսի գագաթ մարդկանց հոսքը չի դադարում․ Հայաստանից ու Սփյուռքից ժամանած գործարար կանայք այսօր միավորվել են՝ պատմական այս կարևոր օրվա մի մասը դառնալու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Տարբեր երկրներից, տարբեր ճանապարհներով, բայց մեկ գաղափարի ու մեկ նպատակի շուրջ համախմբված՝ նրանք այսօր այստեղ են՝ իրենց ներկայությամբ, աջակցությամբ ու հավատով ընդգծելու ազգային միասնության ուժը։
«Հատիս» մեգանախագիծը՝ Քրիստոսի արձանի և «Նոյյան Տապան» համալիրի կառուցմամբ, ոչ միայն դառնալու է ապագա սերունդների հպարտության աղբյուր, այլ նաև նոր շունչ է հաղորդելու տարածաշրջանին՝ զարգացնելով զբոսաշրջությունը, ստեղծելով նոր հնարավորություններ և Հայաստանը դարձնելով առավել ճանաչելի աշխարհում։
Source: https://news.am/hy/news/1039305
Armenia
Դեպի Հատիսի գագաթ մարդկանց հոսքը չի դադարում. Գագիկ Ծառուկյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։