«Այս գիշեր Թեհրանը պետք է այրվի»։ Այսպիսի հայտարարությամբ է X սոցիալական ցանցում հանդես եկել իսրայելցի արմատական նախարար Իթամար Բեն-Գվիրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը հրթիռային զանգվածային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային հատվածին։
Երկրի զինված ուժերի հայտարարության համաձայն, հարվածները հասցվել են ի պատասխան Լիբանանի տարածքի վրա շարունակվող իսրայելական հարձակումների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այս կապակցությամբ, կոչ է արել Իրանին դադարեցնել հարվածները և կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Source: https://news.am/hy/news/1041844