Բաքվի Սաբայիլյան շրջանային դատարանը ևս հինգ ամսով երկարաձգել է ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի կալանքի տակ գտնվելու ժամկետը։ Դրա մասին հաղորդում է Qafqazinfo գործակալությունը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ դատարանը բավարարել է քննության միջնորդությունը՝ հղում անելով քրեական գործով ապացույցների հետագա հավաքագրման անհրաժեշտությանը։
Ալի Քերիմլին անցնում է մի գործով, որը կապված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ, որը ներկայում տնային կալանքի տակ է։ Ընդդիմադիր քաղաքական գործչին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված գործողությունների հոդվածով։
Քերիմլին ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, և դատարանը նախկինում արդեն բազմիցս երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը
Source: https://news.am/hy/news/1042581