Ավստրալիայի իշխանությունները դատի են տվել ամերիկյան «3M Company» քիմիական ընկերությանը՝ հրդեհաշիջման միջոցներում պարունակվող քիմիկատներով 28 ռազմաբազա աղտոտելու համար։ Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Միշել Ռոուլենդի մամուլի ծառայությունը։
«Կառավարությունը հայց է ներկայացրել Ավստրալիայի դաշնային դատարան ընդդեմ «3M Australia Pty Ltd» և «3M Company» ընկերությունների՝ պահանջելով փոխհատուցել ողջ երկրի տարածքում գտնվող 28 ռազմաբազաներում պերֆտորալկիլային և պոլիֆտորալկիլային նյութերով (PFAS) առաջացած աղտոտման վնասները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ամերիկյան ընկերության արտադրած քիմիկատները նախկինում կիրառվել են Ավստրալիայի զինված ուժերի հրդեհաշեջ փրփուրներում։ Ավստրալիայի պաշտպանության փոխնախարար Փիթեր Հալիլի խոսքով՝ իշխանությունները ընկերությունից պահանջում են ավելի քան 2 միլիարդ ավստրալիական դոլար (ավելի քան 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Նա հավելել է, որ Պաշտպանության նախարարությունն արդեն իսկ ծախսել է 1,3 միլիարդ ավստրալիական դոլար (ավելի քան 925 միլիոն ԱՄՆ դոլար)՝ հետաքննության, տարածքների մաքրման և բնակչությանը փոխհատուցումներ տրամադրելու համար։ Բացի այդ, ընկերությունը մեղադրվում է աղտոտման փաստն ու դրա հետևանքները թաքցնելու մեջ։
«The Sydney Morning Herald» թերթի տեղեկություններով՝ բացի ռազմաբազաներից, PFAS-ով կամ «հավերժական քիմիկատներով» աղտոտվել են նաև հողը, տները, սննդամթերքն ու ջրի աղբյուրները։ «Սա Ավստրալիայի պատմության մեջ երբևէ ներկայացված ամենախոշոր հայցն է»,— թերթը մեջբերում է Ռոուլենդի խոսքերը։ Ի պատասխան այս մեղադրանքների՝ «3M Company»-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը երբեք PFAS չի արտադրել Ավստրալիայում և դրանց վաճառքն այդ երկրում դադարեցրել է շուրջ 20 տարի առաջ։ Նա նաև կշտամբել է զինվորականներին՝ նշելով, որ վաճառքի դադարեցումից հետո էլ նրանք «գրեթե երկու տասնամյակ շարունակել են օգտագործել PFAS պարունակող հրդեհաշեջ փրփուրը»։
Պերֆտորացված օրգանական միացությունները բարդ մոլեկուլներ են, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ֆտորի ատոմներ: Այս քիմիական նյութերն օգտագործվում են տեֆլոնի, սառեցնող հեղուկների, պոլիմերների, ներկերի և տարբեր սպառողական ապրանքների արտադրության մեջ: PFAS-ի լայն կիրառումը հանգեցրել է նրան, որ այս միացությունների մոլեկուլները արագորեն կուտակվել են ինչպես բնական էկոհամակարգերում, այնպես էլ բազմաթիվ մարդկանց օրգանիզմում: Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ պերֆտորացված օրգանական նյութերի մոլեկուլները խաթարում են վահանաձև գեղձի, իմունային համակարգի և մի շարք այլ օրգանների բնականոն աշխատանքը:
Source: https://news.am/hy/news/1039050
Business
Ավստրալիան 1,4 միլիարդ դոլար է պահանջում ամերիկյան ընկերությունից՝ ռազմաբազաները քիմիկատներով աղտոտելու համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Business նորությունները Telegram-ում
Հետևիր Business թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։