Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Օուքհեմփթոն քաղաքի մերձակայքում ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է «The Daily Mail» պարբերականը՝ հղում անելով Դևոն և Քորնուոլ կոմսությունների ոստիկանության տարածած հայտարարությանը։

«Արտակարգ ծառայություններն այս պահին աշխատում են Սորթոն Դաուն գյուղի դաշտերից մեկում՝ ուղղաթիռի վթարի վայրում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է եղել օդանավում։

Թերթի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը։ Տեղի բնակիչներից մեկը պատմել է, որ պայթյունի ձայնը լսել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:15-ին։ Մասնագետներն այժմ պարզում են պատահարի պատճառները։

Source: https://news.am/hy/news/1040521