ԱՄՆ իշխանությունները կալանավորել են, ենթադրաբար, Հայիթիից եկած նավակ, որտեղ եղել է 240 անօրինական միգրանտ։ Այս մասին հայտնել է մաքսային և սահմանային վերահսկողության ծառայության ղեկավար Ռոդնի Սքոթը։
«Այս շաբաթ օդային շրջափակման գործակալները հայտնաբերել են մի նավ, որտեղ եղել է 240 միգրանտ Հայիթիից, որոնք փորձել են իրականացնել անօրինական ծովային միգրացիա», - գրել է նա X-ում։
Գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ գերբեռնված նավը լցվում էր ջրով, և կար խորտակվելու վտանգ։ Սքոթն ընդգծել է, որ ԱՄՆ կատարվող անօրինական միգրացիայի փորձը շարունակում է վտանգավոր մնալ և չի երաշխավորում երկիր մուտք գործելու հնարավորությունը։
Ավելի վաղ Breitbart News պորտալի հարցազրույցում ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (ICE) ղեկավարի պաշտոնակատար Դևիդ Վենտուրելան հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները 2025 թվականի հունվարին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր երկրից հարկադիր արտաքսել են ավելի քան 900 հազար անօրինական միգրանտի։
Source: https://news.am/hy/news/1041069