Ամերիկյան վարչակազմը կարող է ֆինանսավորման մի քանի գործարք կնքել անօդաչու թռչող սարքեր արտադրող մասնավոր ընկերությունների հետ՝ դրոնների ներքին արտադրությունն ընդլայնելու նպատակով։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Պենտագոնը դիտարկում է Ալաբամայում տեղակայված «Performance Drone Works» ձեռնարկության, «Unusual Machines» ընկերության (որտեղ բաժնեմաս ունի Դոնալդ Թրամփ կրտսերը) և «Neros Technologies» ստարտափի հետ համաձայնագրեր կնքելու հնարավորությունը։ Պաշտպանական գերատեսչությունը նրանց հետ գործարքների հաշվին ակնկալում է մեծացնել անօդաչու սարքերի արտադրությունը, ընդլայնել շուկայի առաջարկը և նվազեցնել դրանց ինքնարժեքը, գրում է թերթը։

2025 թվականի դեկտեմբերին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր ԱՄՆ ռազմական գերատեսչության կողմից 1 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսում է մինչև 2028 թվականի սկիզբը չորս փուլով հարյուր հազարավոր կամիկաձե-դրոններ ձեռք բերել։

Source: https://news.am/hy/news/1039082