ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցություններ վարել համաձայնության հասնելու համար՝ չնայած նախորդ գիշեր տեղի ունեցած հարվածների փոխանակմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Իրավիճակին ծանոթ դիվանագիտական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռևս ճիշտ հունով են ընթանում», - տեղեկացնում է հեռուստաալիքը։
Մեկ այլ աղբյուր CNN-ին հայտնել է, որ Կատարի պատվիրակությունը, որը միջնորդում է ԱՄՆ-Իրան շփումներում, նախօրեին ժամանել էր Թեհրան, իսկ հինգշաբթի առավոտյան՝ իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո, լքել է Իրանի մայրաքաղաքը։
Կատարի և Իրանի միջև այս բանակցությունները, որոնք ընթանում էին ԱՄՆ-ի հետ համակարգմամբ, շարունակվել են մինչև հինգշաբթի վաղ առավոտ։
Source: https://news.am/hy/news/1042768