Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա, մասնավորապես, հավելել է. «Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում։
Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա»։
Source: https://news.am/hy/news/1042219