Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկզբից ի վեր Պարսից ծոցի տարածաշրջանում նավերի վրա հարձակման 29 դեպք է գրանցվել։ Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնի (UKMTO) վիճակագրական զեկույցում, որն ընդգրկում է փետրվարի 28-ից հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածը։

Ընդհանուր առմամբ, կենտրոնը 54 ահազանգ է ստացել Պարսից և Օմանի ծոցերի, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջանում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Բացի բուն հարձակումներից, արձանագրվել է կասկածելի գործողությունների 23 և նավերի առևանգման 2 դեպք։

Զեկույցում նշվում է նաև, որ վերջին շաբաթներին միջադեպերի թիվը նվազել է. մայիսի 5-ից առ այսօր գրանցվել է հարձակման 4 նոր դեպք և կասկածելի ակտիվության 5 դրսևորում։

ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության տվյալներով էլ՝ հակամարտության սկզբից ի վեր տեղի է ունեցել 41 միջադեպ, որոնց հետևանքով զոհվել է 11 նավաստի, ևս մի քանիսը ստացել են ծանր վնասվածքներ։

Source: https://news.am/hy/news/1042176