ՄԱԿ-ի գրասենյակից պատասխանել են Արթուր Օսիպյանի նամակին։ Գեղամ Օհանյանը հրապարակել է նամակն ու նշել.

«Սույնով հաստատում ենք Ձեր՝ 2026 թվականի հունիսի 3-ով թվագրված նամակի ստացումը և ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ այն ներկայացվել է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի համապատասխան գործընկերների ուշադրությանը, այդ թվում՝ Նյու Յորքում Քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով դեպարտամենտին, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին։

Հիշում եք չէ՞, երեկոյան 19։30 սպասում ենք բոլորիդ»։

Նշենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է մայիսի 18-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Source: https://news.am/hy/news/1042365