Կրեմլում անընդունելի և սխալ են համարել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում միջնորդական ջանքեր սկսելու համար եվրոպական երկրների կողմից Ռուսաստանին առաջադրվող նախապայմանները։
«Ինչ վերաբերում է եվրոպացիների միջնորդական դերին, ապա նրանք դեռևս, հեռու են միջնորդ լինելու պատրաստակամությունից։ Նախ՝ միջնորդական ջանքերը Ռուսաստանին ինչ-որ պայմաններ առաջադրելով սկսելը, հավանաբար, անտրամաբանական է, սխալ և, բնականաբար, մեզ համար՝ անընդունելի»,- երեքշաբթի օրը լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամենակարևորն այն է, որ մենք առայժմ տեսնում ենք, թե ինչպես են եվրոպացիները շատ ավելի հակված կենտրոնանալ պատերազմը շարունակելու, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների վրա»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Source: https://news.am/hy/news/1042299