ԵԱՏՄ-ին անդամակցելուց Հայաստանի ստացած օգուտներն ակնհայտ ու երաշխավորված են, իսկ թե որքանով արդյունավետ կլինի եվրաինտեգրումը՝ թող որոշեն հենց իրենք՝ հայերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր դատելու հարցը չէ, թե ինչպիսի շահաբաժիններ կարող է տալ Եվրաինտեգրումը Հայաստանին, բայց հենց մե՛նք կարող ենք արձանագրել այն օգուտները, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից։ Դա, ըստ էության, երկրի ՀՆԱ-ի աճի և տարեկան զարգացման կայուն մի քանի տոկոսային կետն է. դա՛ է ԵԱՏՄ-ն։ Արդյո՞ք ԵՄ-ն կապահովի դա. դե, երևի թե դա պետք է որոշեն հենց իրենք՝ հայերը, այլ ոչ թե մենք»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Source: https://news.am/hy/news/1038768