Բաքվի ռազմական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը ուղերձ է հղել Բաքվի բանտից։
Նա հայտնում է, որ երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում սկսվել են իրենց բողոքների քննության նախնական դատական նիստը։
«Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի վճիռը բողոքարկել ենք, հունիսի 2-ին նշանակված է առաջին դատական նիստը։
«Խաղաղություն և դատավարություն»՝ շատ յուրահատուկ է։ Ամբողջապես գրաքննվող, վերահսկվող, հաշվեհարդարի դատավարություն է։
Երեկ կարևոր պաշտպաններից մեկն իր խոսքի ընթացքում պոռթկաց՝ ասելով՝ մենք սերունդների առջև ամաչելոու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար։
Դատավարությունը ձգձգվող և քաղաքական գործընթացներին համապատասխանեցնող դատավարություն է։
Դեռ 2024թ․ հունվարի-փետրվար ամիսներին, երբ մեզ հետ շփվում էին անհատ պաշտոնյաները, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացնում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան Հայաստանի իշխանությունները ցանկանան։ Մենք զարմանում էինք՝ ինչպե՞ս կարող է այդպես լիենել, ինչպե՞ս մեր հայրենի իշխանությունները չէին ցանկանա, որ մենք վերադառնանք անմիջականորեն։ Բայց այսօրվա տեսանկյունից ամեն ինչ պարզ է և հասկանալի, որ, ցավոք, այդպես է։
3 տարի է՝ մենք այստեղ ենք, պիտի ասեմ՝ ո՛չ սկզբունքայնությունը, ո՛չ ողջախոհությունը, ո՛չ ոգու և կամքի ուժը մեզ չեն լքել ու չեն դավաճանել։ Այսուհետև այդպես է լինելու։ Մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։
Առիթն օգտագործելով՝ հայ ժողովրդին շնորհավորում եմ մայիսի 28-ի առիթով՝ ցանկանալով ոգու, կամքի և միասնության ուժ»,- ասում է Դ.Իշխանյանը։
Source: https://news.am/hy/news/1038783
Armenia
Հաշվեհարդարի դատավարություն է. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (ձայնագրություն)
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։