Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, այդ թվում՝ ռազմածովային ոստիկանության գլխավոր շտաբին և սպառազինության երեք պահեստների ուղղությամբ հասցված հարվածների մասին։
Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ հարվածը հասցվել է անկլավի հարավում՝ Խան Յունիսի շրջանում գտնվող շտաբին։ Հայտարարության մեջ պնդվում է, որ գործողության արդյունքում լիկվիդացվել են խմբավորման մի քանի անդամներ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի մարտական թևի հրամանատար Իսմայիլ ալ-Լահամը։
Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածի հարավում զենքի երեք պահեստների ոչնչացման մասին։ Բանակից հայտարարել են, որ հարվածներից առաջ տեղի բնակչությունը նախապես զգուշացվել է, ինչպես նաև արձանագրվել են օբյեկտներից զենքը դուրս բերելու զինյալների փորձերը։
Իսրայելական կողմի տվյալներով՝ հարվածներից հետո նկատվել են երկրորդային պայթյուններ, ինչը, ինչպես պնդվում է, հաստատում է թիրախավորված օբյեկտներում զենքի առկայությունը։
Source: https://news.am/hy/news/1042207