Փրկարարներն Ազովի ծովում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհված ևս երկու ադրբեջանցու մարմին են հայտնաբերել։ Այս մասին հունիսի 9-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1969 թվականին ծնված Գիսմեթ Ալիևի և 1981 թվականին ծնված Ֆուադ Օրուջևի մարմինները»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից նաև հստակեցրել են, որ հարվածների հետևանքով տուժած երկրի 19 քաղաքացիներ արդեն տեղափոխվում են Ադրբեջան, իսկ չորս զոհվածների մարմինները Եյսկից կբերվեն ավելի ուշ։
Source: https://news.am/hy/news/1042268